ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հուշարձաններ

AM РУ EN FR

Հնչող արձան

Քանդակագործ՝ Դ. Մինասյան

Ճարտարապետ՝ Դ. Մինասյան

Տարեթիվ՝ 2016

Հասցե՝ Ա. Մանուկյան փ.

«Հնչող արձան»-ը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ա.Մանուկյան փողոցում՝ Հայաստանի հանրային ռադիոյի շենքի առջև: Այն տեղադրվել է 2016 թվականին։

Արձանը խորհրդանշական է՝ նվիրված Հայաստանի Հանրային հեռուստատեսության 60 և Հայաստանի հանրային ռադիոյի 90-ամյակին:

Հուշարձանը պատկերում է ընտանիք, հեռուստացույց և ռադիո:

Արձանն իզուր չէ անվանվել հնչող. նրանից հնչում է երևանյան երաժշտություն: